NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը կայացել է 8 հանդիպում:
«Հյուսթոն Ռոկետսը» հյուրընկալել է «Յուտա Ջազին» և 102:97 (25:23, 25:14, 33:36, 19:24) հաշվով հաղթանակ տոնել: Հանդիպման գլխավոր հերոսը եղել է Ջեյմս Հարդենը, ով վաստակել է 47 միավոր, կատարել է 6 խլում, 5 փոխանցում:
Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 110:93 հաշվով առավելության է հասել «Մեմֆիս Գրիզլիզի» նկատմամբ: Տանտերերի համար հաջող էր հատկապես երկրորդ քառորդը, որում նրանք հաղթեցին 31:16 հաշվով:
«Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետը Կևին Դյուրանտն էր, ում ակտիվում գրանցվեց 23 միավոր: 20 միավոր էլ վաստակել է Սթիվեն Կարին:
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Դետրոյտ Պիստոնս»-«Միլուոկի Բակս»՝ 104:107
«Նյու Յորք Նիկս»-«Ֆինիկս Սանզ»՝ 110:128
«Օկլահոմա Սիթի Տանդեր»-«Չիկագո Բուլզ»՝ 121:96
«Մինեսոտա Տիմբերվուլվզ»-«Սակրամենտո Կինգզ»՝ 132:105
«Սան Անտոնիո Սփյորս»-«Ֆիլադելֆիա Սիկսերս»՝ 123:96
«Լոս Անջելես Կլիպերս»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 127:131
NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: