ՔԿ-ի տարածած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. Տիգրան Աթանեսյանը Վլադիմիր Գասպարյանի անունից հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»,- գրել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ նախկին ոստիկանապետը հորդորել է չխոչընդոտել «Քինգ Դելյուքսի» գործունեությանը, եթե վերջինս ընտրություններում աջակցի ՀՀԿ-ին. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: