Վալերիյ Օսիպյանը՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունում
Վրաստան այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում: Ծառայության պատասխանատուները ողջունելով հայկական պատվիրակության անդամներին` շնորհակալություն հայտնեցին իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրին ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է: Պարեկային ոստիկանության ծառայողները նաև կանխում, նախականխում և բացահայտում են …