Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանն անմեղ է ճանաչվել փախուստի նախապատրաստության գործով
Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Վերաքննիչ դատարանը բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռք բերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև 22 տարի առաջ վայ-քննված, 1 ցուցմունքի վրա հիմնված գործով: Այդ մասին ֆեյսուբքյան էջում տեղեկացրել է իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը։
«Երբ մայիսին Մհերն ավարտեց Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ես էլ դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում, արդեն միասին նոր լույսի ու նոր գիտելիքների ներքո սկսեցինք ուսումնասիրել գործերը: Մհերը հայտնաբերեց, որ իրեն 2005-ին առանց հանցակազմի մեղադրել են փախուստի նախապատրաստության մեջ: Միասին ենք պատրաստել վերաքննիչ բողոքը, որը ընդունվել էր վարույթ: Եվ ահա այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ մենք ունենք առաջին արդարացման դատավճիռը»,- գրել է իրավապաշտպանը: