Խամեսը հայտնել է, որ դեմ չէ լքել «Բավարիան»
Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող Խամես Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», ակնարկել է, որ դեմ չէ լքել մյունխենյան ակումբը.
«Նոր մարզիչն ինձ այնքան էլ չի վստահում, չնայած մենք լավ հարաբերությունների մեջ ենք ու ոչ մի խնդիր չունենք: Այնպես որ, եթե քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով լքեմ ակումբն, ուրմեն այդպես էլ պետք է լիներ:
Իմ ներկայիս պայմանագիրը «Բավարիայի»» հետ ավարտվում է հունիսին: Դրանից հետո կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,- Խամեսի խոսքերը մեջբերում է Abola-ն:
«Բավարիան» կարող է գնել կոլումբիացու տրանսֆերը վարձակալության ավարտից հետո 42 մլն եվրոյով: