Արթուր Բաղդասարյանը՝ տնտեսության և անվտանգության մասին
Ինչպես խոստացել էի, արդեն որպես հանրային պետական գործիչ համառոտ ցանկանում եմ անդրադառնալ երկու առանցքային խնդիրների՝ տնտեսությանը և անվտանգությանը: Բազմիցս եմ խոսել տնտեսության և անվտանգության ռազմավարական պլանավորման անհրաժեշտության մասին, ինչին ցավոք, անցնող ութ ամիսներին դեռևս ականատես չեղանք, մինչդեռ այդ պարագայում կարող էինք արդեն խոսել 2019թ. տեսանելի ու դրական արդյունքների մասին: Օրեցօր բարդացող սոցիալ-տնտեսական իրավիճակին գումարվում է …