«Աթլետիկոն» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Լուկա Էրնանդեսի հետ
«Աթլետիկոն» շարունակում է բանակցություններ վարել պաշտպան Լուկա Էրնանդեսի հետ:
Ըստ AS-ի` ակումբի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հանդիպել են ֆուտբոլիստի հետ «Էսպանյոլի» դեմ կայացած խաղից առաջ (1:0):
Հաղորդվում է, որ Էրնանդեսի հետ շփվել են նաև «Աթլետիկոյի» առաջատար ֆուտբոլիստներ Անտուան Գրիզմանը, Կոկեն և Դիեգո Գոդինը, որոնք փորձել են համոզել վերջինիս մնալ ակումբում:
Նշվում է, որ ֆուտբոլիստի որոշումը վերջնական է. նա ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Ըստ մադրիդյան ակումբի ղեկավարության` ֆուտբոլիստի որոշման վրա ազդում են երրորդ դեմքերը: