103news.com
World News in Armenian
Декабрь
2018

ՌԴ-ն տագնապալի վիճակում է, դրա համար ինտենսիվ հանդիպումներ են կազմակերպում. Պուտին-Փաշինյանը հանդիպմանը հաշվեկշռի որոնման գործընթաց է գնալու. Լ. Շիրինյան

0

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվելու են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հանդիպման նպատակը կողմերի միջև հաշվեկշռի որոնումն է: Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ իրական հաշվեկշռի քաղաքականություն վարելու հնարավորություն է առաջացել:

«Չնայած Հայաստանից ոռնոց կա, իբր ՌԴ-ն ՀՀ-ի հանդեպ վստահություն չունի և այլն, խնդիրը դա չէ, իրենց համար չափազանց կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների վատ վիճակում պահպանությունը: Ինձ թվում է, ռուսները մի քիչ տագնապալի վիճակում են, որովհետև իրենց ներքին և արտաքին քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի հանկարծակի քայլերը կարող է ամբողջ համակարգը ոչնչացնել՝ նախկին դրվածքի իմաստով, դրա համար ինտենսիվ հանդիպումներ են կազմակերպում: Նոր իշխանություն է, բնականաբար, նաև շոշափելու, հասկանալու հարց ունեն, որպեսզի Հայաստանը մնա լոյալ դաշնակից, որովհետև Հայաստանը լոյալ դաշնակից չմնալու բոլոր հիմքերն ունի»,- նշեց քաղաքագետը:

Լ. Շիրինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ փաթեթը՝ սկսած 1997 թ.-ից, պետք է մանրակրկիտ վերանայման ենթարկվի և հավասարեցվի:

«Ինձ թվում է, այդ հարցերը գալիս են օրակարգ, թեև Ռուսաստանի չի ուզում: Եթե նոր իշխանություն է, ժողովրդի լեգիտիմությունը վայելող է, ուրեմն պետք է գործընկերներ լինենք: Եվ հայկական կողմն այդ գործը պետք է տանի, եթե նյարդերը պահած աշխատի, դրան հասնելու է: Պետք է լինենք գործընկերներ, բայց ոչ խոնարհ ծառաներ, ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ հանդիպմանը կքննարկվեն տնտեսական համագործակցության վերաբերող հարցեր, որի մեջ մտնում է նաև գազի սակագնի նոր պայմանագիրը: Բայց, նրա համոզմամբ՝ գազի հարցը այդքան կարևոր չէ, ինչպես ներկայացվում է, տնտեսական լայն համագործակցության հարցեր կան: Լևոն Շիրինյանը շատ կարևոր է համարում նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցի քննարկումը:

«Ռուսաստանը ոտքից գլուխ զինել է Ադրբեջանին, հավասարակշռությունը վերականգնելու խնդիր կա: Իր դաշնակից պետության դեմ հրահրել է պատերազմ Ադրբեջանի ձեռքով, դրանք սրբագրելու կարիք կա: Անվճար պետք է զենք տան, ամբողջ երկիրը տրամադրված է իրենց: Նախկին նախագահները ամբողջ երկիրը ենթարկել են Ռուսաստանի շահերին, դրա համար նա պետք է վճարի»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսին արված այն հայտարարությանը, որ ՀՀ-ն ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհում Ռուսաստանի դաշնակիցն է, Լևոն Շիրինյանը նշեց. «Պատկերացրեք ինչքան նեղ վիճակում է, որ նման հայտարարություն է անում: Այստեղ երկրորդ հարցը կա, իսկ գինը ո՞րն է: Հետևապես, պետք է հավասարակշռվեն տնտեսական, քաղաքական, ռազմատեխնիկական հարաբերությունները»:





Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте популярности волонтерского движения



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Михаил Шуфутинский

Прибавление в семействе: у Михаила Шуфутинского родилась правнучка




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов

У экс-супруги Матвея Сафина изъяли "Мерседес"


Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России