Հենրիխ Մխիթարյանը կոտրել է աջ ոտքը
0
Հայաստանի հավաքականի ավագը Անգլիայի պրեմյեր լիգայի գավաթի ¼ եզրափակչի «Տոտենհեմի» հետ խաղում վնասվածք ստանալով՝ փոխարինվել էր: «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանը աջ ոտնաթաթի նախագարշապարի ոսկրի կոտրվածք ունի եւ լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ մոտավորապես վեց շաբաթից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ