Ձյուն՝ եռման ջրից. ինչպես են զվարճանում Չինաստանի ամենացուրտ անկյուններից մեկում (տեսանյութ)
Չինաստանի Մոխե քաղաքի բնակիչները որոշել են յուրահատուկ ֆլեշմոբ անցկացնել. մոտ հազար մարդ միաժամանակ եռման ջուր է ցպնել օդ, որը վայրկյանական վերածվել է ձյան: Այդ մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Զարմանալի չէ, որ տեղի բնակիչները ձմեռային նման զվարճանքներ են մոգոնել. խիստ ցուրտ այս քաղաքում ձմեռը ջերմաստիճանը գրեթե երբեք չի բարձրանում -30-ից:
Մոխե քաղաքում գիշերը տևում է մինչև 17 ժամ, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկների համար հաճախ իրականացվում են լուսային շոուներ: