Վրաերթ Երևանում. տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Դեկտեմբերի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է shamshyan.com-ը:
Ժամը 18:40-ի սահմաններում Ավան Առինջ թաղամասի բնակիչ 39-ամյա Ստեփան Շմավոնյանն իր վարած Nissan մակնիշի 35 QC 823 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցերի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Ոսկան Ոսկանյանին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: