Թրամփի՝ Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա սվաստիկա են նկարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` հոլիվուդյան Փառքի ծառուղում գտնվող անվանական աստղը կրկին վանդալիզմի զոհ է դարձել։ Ինչպես գրում է Law&Crime-ը, նախագահի անվանական աստղի վրա սվաստիկայի նշանն է հայտնվել:
Վանդալիզմի մեղադրանքով Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն ձերբակալել է Խոսե Օրտեգա անունով մի տղամարդու, որն ընդունել է իր մեղքն ու տուգանվել 20 հազար դոլարի չափով:
Աղբյուրն ընդգծում է, որ վանդալիզմի հետքերն արդեն մաքրված են: