Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2018

«Հայավտոճան»-ը վերազինվել է ճանապարհների որակի վերահսկողության սարքավորումներով. ՏԿՏՏՆ (տեսանյութ)

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի, իրականացնում է նաև ճանապարհաշինության և շինանյութերի փորձաքննություն։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։ Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաև նորագույն սարքավորումներով:

Հարթությունը չափող 3 նոր մեքենաներից 1-ը վերազինված է 6, 2-ը՝ 1 լազերային ընդունիչներով։ Երբ մեքենան անցնում է նորոգված ճանապարհով, վեց լազերները հասցնում են վայրկյանում 20 հազար հարված  կատարելով գրանցել և մեքենայում տեղադրված համակարգչին փոխանցել ճանապարհի պատվածքի հարթության միջին ցուցանիշը՝ յուրաքանչյուր 100 մ–ի համար։ Ըստ սահմանված չափորոշիչների՝ միաշերտ ասֆալտի դեպքում հարթության միջին ցուցանիշը պետք է լինի մինչև 3,5մմ, երկշերտի դեպքում՝ 2,5մմ։

Նորոգված ճանապարհների հարթությունը չափվում է բացառապես չոր եղանակային պայմաններում, քանի որ անձրևի դեպքում լազերային հարվածները ոչ թե ճանապարհի, այլ ջրի մակերևույթի շերտից են կատարվում և ճշգրիտ ցուցանիշ չեն ապահովում։

Ընկերության հաշվեկշռում ամրագրված ինտենսիվության հաշվիչներն առայժմ 30-ն են։ Դրանք տեղադրված են միջպետական նշանակության մի շարք ճանապարհահատվածներում։ Այդ սարքերի միջոցով չափվում և տեսակավորվում են տվյալ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցները, որոշվում է ճանապարհային ծածկի վրա դրանց ներգործության չափը։

Ընկերությունում տեղադրված համակարգչին միացված սարքերի միջոցով փոխանցվում են գրանցված տվյալները, նաև առցանց եղանակով հնարավոր է հետևել տվյալ ճանապարհների երթևեկությանը։

Մուտքագրված տվյալների հիման վրա մշակվում է ճանապարհների վերականգնման ռազմավարությունը, մայրուղիների զարգացման և կառավարման տնտեսական մոդելը, ըստ այդմ՝ որոշվում են ճանապարհների հիմնանորոգման և նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածները։

Հիմնանորոգվող ճանապարհների որակը ստուգելու համար իրականացվում է նաև հանուկի բաղադրության ստուգում, որը ներառում է ճանապարհածածկի տարբեր բաղադրանմուշների, այդ թվում՝ նաև հանուկի փորձարկումներ։ Դրանց հիման վրա որոշվում է ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և եթե շեղումներ են հայտնաբերվում, շինարարն իր միջոցներով նորից ասֆալտապատում է։

Բացի ճանապարհաշինական որակի հսկողությունից, իրականացվում է նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային սպասարկում:

Ձմռանը, երբ ճանապարհաշինական աշխատանքներում ժամանակավոր դադար է, «Հայավտոճանի» կարևորագույն գործառույթներից է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպումը։

ՀՀ միջպետական 1759 կմ և հանրապետական նշանակության 1964 կմ երկարությամբ ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացվում է 34 ճանապարհաշինական ընկերությունների կողմից։





Губернаторы России
Москва

Собянин: Уровень безработицы в Москве будет снижен до 1,2 процента к 2030 году





Москва

Московский игрок рынка напитков баблти приходит в Новосибирск


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о масштабной программе празднования Дня молодежи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»

На причалах Москвы пройдут тренировки проекта «Спортивные выходные»

Hisense запустила рекламную кампанию «Ставшие легендой»


Карен Хачанов

Хачанов уступил Руне на предуимблдонском выставочном турнире в Харлингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России