103news.com
World News in Armenian
Декабрь
2018

Երևանի ավագանին տնտեսական հարաբերություններից չի հասկանում,  փոխարենը լավ հասկանում է գործուղումներից. Վ. Բոստանջյանը` տուրքերի բարձրացման մասին

0

Նման որոշումները սխալ են, քանի որ նման որոշումներ հանպատրաստից չեն ընդունվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ տուրքերը թանկացնելու որոշմանը:

«Բացարձակապես համակողմանի քննարկում, հիմնավորում, գնահատում չկա այդ որոշման հիմքում, էլ չեմ ասում այն, որ վարչապետի հայտարարությունների հետ հակադրությունների մեջ են մտնում: Վարչապետն ասում էր, որ որոշակի սոցիալական բիզնես իրականացնող սուբյեկտներին ընդհանրապես պետք է հարկերից հեռու պահել, մինչև ոտքի կանգնեն, բայց այս պարագայում ակնհայտորեն  ավելացնում են ծանրաբեռնվածությունը այդ սուբյեկտների նկատմամբ, որոնք առանց այդ էլ չափազանց բարձր հարկային պայմաններում են աշխատում: Այդ գործունեության  տեսակները ոչ այլ չինչ են, քան սոցիալական բիզնես»,-ասաց նա:   

Նշենք, որ Երևան համայնքի ավագանին ընդունեց տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը, ըստ որի կբարձրացվեն մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն: 
Ըստ նախագծի՝ տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թ․ավելացված դրույքաչափերով չի վճարի:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ պետք է տեսնել, թե զուգահեռ ինչ է տեղի ունենում, ինչն էլ հուշում է, թե այդ որոշումների տակ ոչ մի հիմնավորում չկա: «Տեսեք՝ փոխարենը գործուղումների գումարներն են ավելանում, ավելանում են հավելավճարները, պարգևատրումները, և խոշոր առումով իսկապես գտնվում ենք իրարամերժության մեջ: Ես ասում եմ, որ ցանկացած որոշում հատկապես հեղափոխությունից հետո զգույշ կատարեն,  նախ հասարակության խնդիրները, հոգսերն առաջին հերթին հասկանալ է պետք, հետո նոր որոշում կայացնել»,-ասաց նա:

Տնտեսագետն անհիմն է համարում այն պնդումները, թե ժողովուրդն է  որոշում: «Ինչքան կարելի է նման պատճառաբանություն բերել, ուզում եք խաբել ժողովրդին, հասկացանք, բայց չի կարող ժողովուրդն ամեն հարց լուծել, բա պետական կառույցներն ինչի՞ համար են: Պետք է կարողանան բոլոր խոցելի պահերը տեսնել և դժգոհությունները ոչ թե մեծացնել, շատացնել, այլ մեղմել դրանք: Որոշում են կայացնում՝ ձեռքի տակ չունենալով ոչ մոնիտորինգ, ոչ մի վիճակագրություն, արդյո՞ք փոքր ձեռնարկություններ են, մե՞ծ են, շրջանառությունը 58 մլն է, թե՞ ավելի է, այսինքն՝ դեռևս գույքագրում չարած երեկ նիստ եք անում, այսօր որոշում են»,-ասաց նա:

Բոստանջյանը նշեց, որ նիստին հետևելով տպավորություն է ստացել, որ ո՛չ խոշոր բիզնեսից է այս ավագանին հասկանում, ո՛չ փոքր, ո՛չ էլ միջին: «Ընդհանրապես տնտեսական հարաբերություններից, կարծես, չեն հասկանում,  փոխարենը, կարծես, լավ հասկանում են գործուղումներից ու նշում, թե իբրև թե ներդրումներ բերեն: Դա էլ նոր բան է, կարծես ներդրումները հորդում են, և մարդ է պետք, որ գնա, շալակի, ներդրումները բերի: Պետք է հասկանալ չէ՞, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ կան ընդգծված պայմաններ ներդրումների համար, այստեղ տնտեսական հարաբերությունները հո՞ լիրիկական խաղ չեն»,-ասաց նա:  





Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил с днем рождения артистку Ольгу Остроумову





Москва

От заморозков к плюс 20: какой будет погода в Москве в последнюю неделю сентября


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Запланирован новый этап модернизации клинического центра имени Логинова



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

Comedy Club вернулся с 20-м сезоном после шутки о закрытии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)


Бобби Риггс

51 год назад прошла «Битва полов» между Билли Джин Кинг и Бобби Риггсом



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Василий Десятков: Новая станция метро появится рядом с бульваром Генерала Карбышева и улицей Генерала Глаголева



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России