Լիբանանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք կներկայացնի ընդդեմ Իսրայելի
Լիբանանի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնել՝ կապված այն փաստի հետ, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելու նպատակով ներխուժել են իրենց երկրի օդային տարածք՝ վտանգ ներկայացրելով ուղևորափոխադրող օդանավերի համար: