Հրանտ Եղիազարյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին. «Եթե տրանսպորտի բարեփոխման փաստաթուղթը ձեր վրայով չի, դա չի նշանակում, թե քաղաքի վրայով չի»
Այսօր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ղեկավարները խոսեցին տրանսպորտի ներկայիս վիճակի, մասնավորապես, քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վերջերս արած հայտարարության մասին, թե տրանսպորտի ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է 2-ից 4 տարի: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը անդրադառնալով քաղաքապետի առաջարկած ժամկետների ողջամտության մասին՝ ասաց. «Մեր շատ հարգելի քաղաքապետը հայտարարել է այդ 2-ից 4 տարին եւ հիմնավորել նրանով, որ մենք չգիտենք, …