«Յուվենտուսի» կիսապաշտպանը ենթարկվել է վիրահատության
Թուրինի «Յուվենտուսի» կոլումբացի պաշտպան Խուան Կուադրադոն հաջող վիրահատության է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կոլումբացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Յանգ Բոյզի» (1:2) դեմ կայացած խաղի ժամանակ:
Ապաքինման ժամկետների մասին դեռ տեղեկություններ չկան: Հավելենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին:
Նրա պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: