103news.com
World News in Armenian
Декабрь
2018

ԵՊՀ-ում չարաշահումների մասին ՊՎԾ պետի հայտարարությունը կապ չունի իրական վիճակի հետ, դիմելու ենք իրավապահ մարմիններին, իսկ ես հրաժարական չեմ տալու․ ԵՊՀ ռեկտոր

0

Երևանի պետական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունների արդյունքների մեծագույն մասին հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը  դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մասին, ըստ որի ԵՊՀ հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 800 միլիոն դրամի չարաշահում: Նա երեկոյան ժամը 22:00-ին մամուլի ասուլիսը հրավիրել էր հենց այդ լուրին արձագանքելու համար: Նշեց, որ ուզում է ներկայացնել եղելության նախապատմությունը:

«Արդեն 5 ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, իր նախատիպը չունեցող ստուգումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ երեք հանձնարարագիր է ստացել ստուգումների վերաբերյալ՝ առաջինը հուլիս ամսին, այնուհետ՝ հոկտեմբերին՝ երկարաձգելու համար ստուգումների ժամկետը, դրանից հետո՝ նոյեմբերի 30-ին դարձյալ ստուգումները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու համար:

«Վեց ամսվա ստուգումներ են նախատեսված, այն դեպքում, երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Հայտարարության մեջ նշվում է երկու ամսվա ստուգումների արդյունքում, ինչը չի համապատասխանում իրականությանը, ուղիղ 6 ամիս է՝ ստուգումներ են հայտարարել»,- ասաց նա՝ մատնանշելով՝ խախտվել է այստեղ ժամկետների մասին օրենքի դրույթը:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ ստուգումներ են իրականացվել անգամ օգոստոսին, երբ արձակուրդի մեջ է եղել համալսարանի ամբողջ անձնակազմը, փաստաթղթերը նրանց կրիչների վրա է փոխանցվել: «Այսպիսով, վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, և այդ ստուգումները դեռ չավարտված ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ՝ բացարձակ չհիմնավորված՝ խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին»,- ասաց նա:

Նաև մատնանշեց օրենքի կետերը, ըստ որոնց  ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն տեղեկատվության օգտագործման հարցում և չպետք է օգտագործեն անձնական նպատակներով, ինչպես նաև ծառայության աշխատակիցները պարտավոր են իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել այն սուբյեկտին, որին ստուգել են, և այդ ակտը ներկայացնելու հետ նրա բացատրությունները լսելուց հետո միայն կարող են այդ տեղեկատվությունն օգտագործել հրապարակման համար:

«Ես այսօրվա երկրորդ կեսին ստացել եմ ստուգումների արդյունքները, որոնց մեծագույն մասի հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ վիճակի հետ: Եվ նույնիսկ այս բոլոր մտահոգությունները, որոնք նրանք ներկայացրել են, գումարում ենք, մի փոքր ավելի է քան 500 միլիոնը, իսկ ծառայության տնօրենը խոսում է 8 միլիոն դրամի մասին»,- ասաց նա:

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ստուգումների ամբողջ ընթացքում փորձել են պատշաճ ձևով իրականացնել համագործակցությունը,  օգնել նրանց, տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք նրանք պահանջել են: «18 հոգի է այստեղ եղել այդ հինգ ամսվա ընթացքում, բայց գիտենք, որ այդ փաստաթուղթը կազմել է մեկ հոգի՝ ղեկավարը: Դա ևս խախտում է, որովհետև ամեն մեկն իր մասի վերաբերյալ պետք է ստուգումները ներկայացներ: Այս ստուգումները մեզ ցույց տվեցին, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ կազմի հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները»,- ասաց նա:

Հետո նա հավելեց, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9․5 միլիարդ դրամի գործունեություն, և ընդամենը մտահոգություն է ներկայացվել  500 միլիոնի շուրջ, որի գերակշիռ մասը, ըստ Արամ Սիմոնյանի, ուղղակի ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ պնդումներ են:

«Վերահսկողության ծառայության պետը նշել է, որ ինքը արդյունքները ուղարկել է դատախազություն: Սա օրենսդրության կոպիտ խախտում է: Նա իրավունք չունի  իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ, միայն վարչապետը իրավունք ունի որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն,- ասաց նա՝ հավելելով, -մինչդեռ այս պարոնը, որ ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չվերապահված վարչապետի գործառույթներ»:

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ծառայության աշխատակիցների հետ ունեցած նախնական քննարկումները բացարձակապես համահունչ չեն այսօրվա հայտարարությանը: «Սա արվում է  միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ին, ղեկավարությանը, համալսարանի գործունեությանը՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը, փորձելով պղտոր ջրում որսալ: Նպատակները հայտնի չեն, բայց արվում է  միտումնավոր»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով: «Դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա  ղեկավարին այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով հասցված մեր վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում, որն է նման հայտարարության պատճառը, նա պատասխանեց, որ հավանաբար այն, որ ինքը ՀՀԿ-ական է: «Ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ 97 թվից, և դա էլ միգուցե իր դերն է խաղացել, չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ ԵՊՀ-ում չի եղել մի գործարք՝ ցույց տված փաստաթղթերով, որը գոյություն չի ունեցել»,-նշեց նա:

Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու, գնալու է մինչև վերջ: «Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների, դասախոսների գերակշիռ մասի աջակցություն, ես, ի վերջո, ընտրված ռեկտոր եմ: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը այն էլ այն դեպքում, երբ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը գրել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվել են դատախազություն։ «Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,-հավելել էր Սանասարյանը:





Губернаторы России
Москва

Собянин подвел итоги ежегодной акции «Ночь искусств» в Москве





Москва

Николай Цискаридзе на марафоне Знание.Первые: «Если человек развивается, он живет»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил жителей Москвы с Днем народного единства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он предлагает дать по заднице»! Джиган покажет, как воспитывает сына, в новом реалити «Большое переселение» на ТНТ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Торпедо" - "Динамо Москва" 4 ноября: где смотреть трансляцию матча

Новая форма принесла успех хоккеистам «Торпедо» в столице

Новый вирус Коксаки: воронежские санитарные врачи напомнили о важности мытья детских рук


Арина Соболенко

«Почему ты такая низкая?» Арина Соболенко пошутила над известной теннисисткой. Видео



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Путин поприветствовал участников и гостей Международного симпозиума «Создавая будущее»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России