Սիրիայի աստվածաշնչյան սրբավայրերը պատերազմից հետո կրկին բաց են ուխտագնացների համար
Սիրիական որոշ սրբավայրեր կրկին բացվել են ուխտագնացների, ինչպես մահմեդականների, այնպես էլ քրիստոնյաների համար:
Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Դամասկոսի մոտակայքում գտնվող դամբարաններից մեկի պահապանը: Նրա խոսքով՝ այդ վայրը փակվել է վեց տարի առաջ, սակայն անցյալ տարի այն կրկին բացվել է: Ինչպես վերջինս նշել է, օրական 300 զբոսաշրջիկ է այցելում դամբարան, սակայն ամռանն ու հանգստյան օրերին այդ թիվը կարող է հասնել 1500-ի: Այդ դամբարան ժամանող զբոսաշրջիկները հիմնականում իրանցի ուխտավորներն են:
Զբոսաշրջիկների համար բացվել է նաև Առաջին արյան քարանձավը, որը, պահապանի խոսքով, վերանորոգման կարիք ունի: Նրա խոսքով՝ իրենք երկու ամիս աշխատել են տեղանքում՝ այն կարգի բերելու համար: Նշվում է, որ խաղաղ կյանքի վերսկսմանը զուգահեռ մարդիկ սկսել են հաճախակի այցելել այնտեղ: