Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարահատվածը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Գուդաուրի-Կոբի մայրուղու Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում, որը Վրաստանը միացնում է Ռուսաստանին:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն` հղում անելով երկրի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությանը, արգելափակման պատճառը ձնահոսքի վտանգն է:
Վարչությունը նախազգուշացնում է, որ երթևեկությունն իրականացվում է հսկողության ներքո և պարեկային ոստիկանության հետ համակարգմամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով հունվարի 5-ից արգելվել է կցորդներով և կիսակցորդներով ծանր բեռնատարների երթևեկությունը: