«Փոքր երկիր հարուստ պատմությամբ». իսպանական «Մադրիդցիներն աշխարհում» հեռուստածրագիրն այցելել է Հայաստան (տեսանյութ)
Իսպանիայի թերևս ամենահայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծը՝ «Մադրիդցիներն աշխարհում»-ը, այցելել է Հայաստան։ Հայաստանի մասին ռեպորտաժը կհեռարձակվի հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 15-ին՝ ժ. 22։30-ին։
Telemadrid.es-ի փոխանցմամբ՝ անոնսում նշվում է, որ Հայաստանը ժամանակից Խորհրդային միության կազմում է եղել, ապա հիշատակվում է, որ Հայաստանը քարդաշյանների ու Շերի հայրենիքն է, բացի այդ, առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: