Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ ստեղծելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սեփական ռազմական ինքնաթիռների արտադրություն սկսելու մտադրության մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է երկրի հյուսիսարևմտյան Սակարիայի նահանգում ելույթ ունենալիս:
«Սեփական տանկերի և անօդաչու թռչող սարքերի ստեղծումից հետո մենք նաև սեփական ինքնաթիռներ կարտադրենք», - Էրդողանի խոսքը մեջբերում է թուրքական աղբյուրը: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պետք է ուժեղ լինի ոչ միայն տնտեսության, քաղաքականության և դիվանագիտության, այլև պաշտպանական ոլորտում:
2018-ի փետրվարին Թուրքիայի նախագահը հայտարարել էր ինքնագնաց տանկ ստեղծելու ցանկության մասին, իսկ 2017-ին նա հայտարարել էր սեփական ավիակիր նավ ստեղծելու Անկարայի մտադրության մասին: