ԱՄՆ-ում վթարի հետևանքով 13,3 հազար լիտր շոկոլադ է թափվել ճանապարհին
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլագսթաֆ քաղաքի (Արիզոնայի նահանգ) մերձակայքում տեղի ունեցած վթարի պատճառով շրջվել է ցիստեռն-կցանքը, ինչի հետեւանքով շուրջ 13,3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել ճանապարհի երթեւեկելի մաս: