ԱՄՆ-ում բժիշկը մարիխուանայով թխվածքաբլիթներ է նշանակել 4-ամյա տղային
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բժիշկը մարիխուանա պարունակող թխվածքաբլիթներ է նշանակել 4-ամյա տղային:
Ինչպես հայտնում է BBC News-ը, բժիշկ Ուիլյամ Էյդելմանի խոսքով՝ մարիխուանայի փոքր չափաբաժինը կօգնի վերահսկել երեխայի զայրույթի նոպաները:
Թերապևտը, որն այժմ պայքարում է իր բժշկական արտոնագիրը պահպանելու համար, երեխայի մոտ սխալմամբ երկբևեռ խանգարում և ուշադության պակասի խանգարում է ախտորոշել:
Կալիֆոռնիայի բժշկական խորհուրդը որոշում է կայացրել զրկել բժշկին արտոնագրից, սակայն վերջինիս հաջողվել է բողոքարկել որոշումը: Այնուամենայնիվ, նշվում է, որ նահանգում թույլատրվում է մարիխուանայի կիրառումը բուժական նպատակով: