ԱՄՆ-ում մեկնարկել է նոր միջուկային մարտագլխիկների արտադրությունը
ԱՄՆ-ում սկսվել է փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկների արտադրությունը, որոնք ստեղծվել են նախագահ Թրամփի վարչակազմի հրամանով:
Ինչպես հաղորդում է Defense News-ը՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից միջուկային անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչներին, նոր մարտագլխիկների առաջին խմբաքանակի արտադրությունը մոտենում է ավարտին: Այն նախատեսվում է ԱՄՆ ռազմածովային ուժերին մատակարարել 2019-ի ֆինանսական տարվա ավարտին (սեպտեմբերի 30):
Աղբյուրը չի հայտնել, թե ինչ ծավալի մասին է խոսքը: W76-2 մարտագլխիկների արտադրությունն իրականացվում է Տեխաս նահանգում:
Այն ստեղծվել է W76-1 մոդելի հիման վրա, որոնք նախատեսված են Trident II բալիստիկ հրթիռների համար: