Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ մահացել է
Մարոկկոյում 11 մարդ է մահացել H1N1 վիրուսով, այսպես կոչված՝ «խոզի գրիպով» պայմանավորված բարդությունների հետևանքով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, այս տվյալները հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:
Աղբյուրի տվյալներով՝ 15 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, ապաքինվել են, ևս 32-ը շարունակում են բուժում ստանալ:
Նշվում է, որ զոհվածների թվում քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ: