Ոստիկանների բարդագույն օպերացիայի, վնասազերծման և հնարավոր արյունահեղությունը կանխելու մանրամասները (տեսանյութ)
Փետրվարի 8-ի երեկոյան, Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տևած ծավալուն և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և պարեկապահակետային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համագործակցությամբ, Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից և Մաշտոցի պողոտայից բաժին բերման ենթարկվեցին 8 անձինք։ Հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական …