Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական ՀԿ-ների խորհուրդը Ավագյանի կիսանդրու վերաբերյալ հայտարարություն է տարածել
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել Միքայել Ավագյանի կիսանդրու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը․ Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բարերարների միջոցով վերաբացվեց գյուղի արժանավոր զավակ, Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի օրինապաշտ ներկայացուցիչ, 1990 թվականից` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, այնուհետև նաև Արցախի ազատագրման գործում իր նշանակալի ներդրումն […]