Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2106-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է
Փետրվարի 12-ին, ժամը 21:06-ին Աշտարակ-Գյումրի ճանապարհի 1-ի կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մ. Մ.) և «Opel» մակնիշերի (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը, դադարեցրել «Opel» մակնիշի մեքենայի գազի արտահոսքը: