Օդանավում, որում եղել է Պերուի գյուղնախարարը, ռումբի մասին ահազանգ է ստացվել
Պերուական «Latam» ավիաընկերության օդանավը ռումբի մասին տեղեկություն ստանալուց հետո արտակարգ վայրէջք է կատարել Պերուի Արկիպա քաղաքի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով El Comercio թերթին:
Աղբյուրի փոխանցմամբ` ինքնաթիռում եղել է Պերուի գյուղատնտեսության նախարար Գուստավո Մոստախոն: Վայրէջքից հետո օդանավի բոլոր ուղևորները շտապ տարհանվել են: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նախնական տվյալներով` ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: