Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Փետրվարի 18-ին կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Խորը վշտով տեղեկացա հայ մեծանուն բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։
Սա անդառնալի կորուստ է ողջ հայ ազգի համար։
Տիկին Լուիզի բացառիկ աջակցությունը թե Հայաստանի և թե Արցախի զարգացման գործում անգնահատելի են։
Համոզված եմ, որ մեծ բարերարի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։
Ցավակցում եմ մեզ բոլորիս այս մեծ կորստի կապակցությամբ»։