ԵՊՀ ռեկտորը հայտարարել է գործադրվող ճնշումների մասին. «Բոլորիդ հայտնի է, որ ես ՀՀԿ անդամ եմ, ու հավանաբար այդ փաստը դերակատարություն է ունեցել»
0
Արամ Սիմոնյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պատմեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳ նախարարը զրույց է ունեցել իր հետ և հորդորել է հրաժարական տալ. «Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը»: