Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2019

«Կկարողանա՞ բանտարկյալից ՀՀ վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել». The Christian Science Monitor

0

The Christian Science Monitor-ի սյունակագիր Ֆելիքս Ֆրանցն անդրադարձել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ծավալուն վերլուծության միջոցով փորձելով գտնել հետևյալ հարցի պատասխանը՝ արդյոք կարող է նախկին բանտարկյալ, լրագրող, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորեց իր երկրի հանկարծակի ընթացքը դեպի ժողովրդավարություն, հարատև փոփոխություն բերել Հայաստանին:

«Ընդդիմախոսների համար էքսցենտրիկ, անպատասխանատու և ամբարտավան, աջակիցների համար՝ սկզբունքային, երկիրը և ժողովրդին մշտապես իր շահերից առաջ դասող: Սակայն կա մի բան, որում երկու ճամբարներն էլ համակարծիք են. Հայաստանին հաստատակամորեն նորագույն ժամանակակից ժողովրդավարության ուղու վրա դրած հեքիաթային հեղափոխության առաջնորդը չափազանց հմայիչ է (խարիզմատիկ)»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին գրում է հեղինակը:

Այնուհետև նա ներկայացնում է 2018թ. գարնան իրադարձությունները, այն՝ ինչպես փոքրիկ Հայաստանն օրեր շարունակ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:

Ֆրանցը նկատում է, որ թեև հեղափոխությանը միացել էին բազմաթիվ ուժեր, սակայն ցուցարարների, քաղաքաբնակ և գյուղաբնակ հայերի, երիտասարդների ու ծերերի էներգիան համախմբված էր մեկ անձի շուրջ:

«Այդ անձն այնպիսի ամուր կոալիցիա էր կազմել, որ զանգվածային բողոքի ակցիաներից ընդամենը երկու շաբաթ անց պարոն Սարգսյանը (ՀՀ 3-րդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյան) հրաժարական տվեց»,-գրում է հեղինակը:

Հոդվածագիրը նշում է, որ լրագրող, հեղափոխական ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կանգնել է առ այսօր ամենաբարդ խնդրի առաջ՝ կառավարում:

«Փողոցային հեղափոխությունների դասերից մեկն այն է, որ մարդիկ արագ փոփոխությունների ակնկալիք ունեն: Շատ քննադատներ կասկածում են, որ Փաշինյանին կհաջողվի համախմբել դեռևս փխրուն ազգին, որը մշտապես տարածաշրջանային լարվածության մեջ է: Բայց մյուսներն էլ հավատացած են, որ նա ունի տեսլական, Հայաստանին հարատև, իրական փոփոխության հասցնելու բնազդային կարողություն: Առայժմ Հայաստանը խաղաղ հեղափոխության համընդհանուր ոգևորության կիզակետում է, իսկ Փաշինյանն էլ՝ որպես առաջնորդ, վայելում է երկարաձգված «մեղրամիսը»: Սակայն Փաշինյանի նկատմամբ տածած հիացմունքը հատել է քաղաքական աջակցության սահմանն ու, ոմանց կարծիքով, վերածվել անձի պաշտամունքի, ինչը կարող է վնասել «Թավշյա հեղափոխության» գաղափարներին»,-շարունակում է հեղինակը:

Նա ներկայացնում է որոշ հայերի, այդ թվում՝ քաղաքագետների մտահոգությունն առ այն, որ մեկ մարդու հետ չափից շատ հույսեր են կապվում:

Ֆրանցի հետ զրույցի ընթացքում որոշ հայ քաղաքագետներ, խոսելով Փաշինյանի թերություններից, նշել են, որ թեև նա լավ մտադրություններ ունի, սակայն երկրի կառավարման համար անհրաժեշտ կրթության պակաս ունի  ու չի հասկանում՝ ինչու անձի պաշտամունքը կարող է վտանգավոր լինել: Բացի այդ, ԼՂ հակամարտության համատեքստում որպես Փաշինյանի թույլ կողմ է նշվում ռազմական փորձի պակասը: Նշվում է նաև, որ վարչապետի նոր կառավարությունը թույլ է և որ նա պրոֆեսիոնալներով չէ շրջապատված:

«Իսկ մինչ այդ հորիզոնում բազմաթիվ մարտահրավերներ են՝ այդ թվում նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ»,-եզրափակում է հեղինակը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин открыл новый футбольный манеж в районе Ново-Переделкино





Москва

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Желдорреммаш

Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

Чемпионат Центрального округа Росгвардии по легкоатлетическому кроссу завершился в Подмосковье

Евразийский международный университет объявляет конкурс среди актеров, моделей, спортсменов на статус Амбассадоров университета


Дарья Касаткина

Касаткина и Шнайдер завоевали по трофею, Швейцария выбила Италию на Евро. Главное к вечеру



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России