Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2019

2008-ի մարտի 1-ին վիրավորվածները պատմում են ոստիկանական գործողությունների մասին

0
2008-ի մարտի 1-ին վիրավորվածները պատմում են ոստիկանական գործողությունների մասին

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների հետևանքով վիրավորված Անդրանիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական երթին։ 11 տարի առաջ ցույցերի ակտիվ մասնակիցը մարտի 1-ին կորցրեց ձախ աչքի տեսողությունը։

«Ոստիկանների կողմից էր, ոստիկաններն էին էդ ժամանակ ջրցանով մարդկանց վրեն պահել էին, վերևից կրակում էին, ինչ-որ մի բան էր, կրակեցին կպավ երեսիս ու ընկա գետնին: Ինձ մի պահ թվաց, թե մահացել եմ, տենց զգացողություն չէի ունեցել», - ասաց Անդրանիկ Հարությունյանը։

Պատմում է՝ 17 տարեկան էր, երբ մարտի 1-ի երեկոյան Մաշտոց - Պարոնյան խաչմերուկում վնասվածք ստանալուց հետո անգամ շտապօգնության մեքենան չկարողացավ մոտենալ իրեն։ Հարությունյանն ասում է, թե այս տարիների ընթացքում ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել։

«Ուշաթափվել էի, հիշում եմ, որ զարթնեցի զույգեր էին, իրանց նշանդրեքն էր կամ ինչ-որ մի բան, էդ պահին էստեղով անցնում էին, օգնեցին տարան հիվանդանոց», - պատմեց Հարությունյանը։

Հիվանդանոցից, դեռ չապաքինված, Հարությունյանին տարել են դատախազություն: Այնտեղ, պնդում է, հարցաքննելիս իրեն ծեծի են ենթարկել, ուղղորդել, որպեսզի այլ ցուցմունք տա։

«Նկարներ էին ցույց տալիս, ասում էին՝ ասա էս ինչ մարդն ա քեզ բերել: Էդ ժամանակվա քաղբանտարկյալների նկարներն էին ցույց տալի, ում, որ առավոտյան բռնել էին։ Ասում էին՝ ասեք իրանք են բերել քեզ, իրանք են ասել արի միտինգների։ Դատախազությունում մոտ10 ժամ մենակ մնացել եմ, չէին թողնում ծնողս բարձրանար, նույնիսկ ցավազրկող սրսկեին, որովհետև գլուխս պտտվում էր, ցավը տվել էր արդեն: Գալիս խփում էին, կամերաների տակից տանում էին էն կողմ, որ չնկարեին կամերաները, որ իրանք խփել են։ Ախպերս ծառայում էր էդ ժամանակ, ասում էին՝ ուզում ես ախպերդ հետ չգա՞ պոստերից», - պատմեց Հարությունյանը։

10 զոհերից բացի, 2008-ին հարյուրավոր մարդիկ էին վիրավորվել: Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծված նախկին Փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը հիշում է իր պաշտպանյալին՝ Դավիթ Առաքելյանին, ով 2008-ի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում դաժան ծեծի էր ենթարկվել:

«Ես Դավիթ Առաքելյանին տեսա, ուղղակի ապշեցի։ Գլուխն էնքան էր մեծացել, ուռել էր, էնքան էին խփել, որ հաջորդ օրը Դավիթ Առաքելյանին մեկուսարանում տեսա, չճանաչեցի», - ասաց Սեդա Սաֆարյանը։

2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված բողոքի բոլոր ցույցերին մասնակցած Դավիթ Առաքելյանը պատմում է Ազատության հրապարակում տեղի ունեցածը։ Ասում է, որ իրենց հասցրած վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ հայելու մեջ ինքն իրեն նայելիս անգամ չի ճանաչել։

«Երկու կողմից սկսեցին շարքով մոտենալ, բոլորը մահակներով և այն վրանները, որի մեջ մարդիկ քնած էին, որտեղ կային կանայք, երեխաներ, վրանները շուռ տալով, չնայելով վրանի մեջ ով ա, սկսեցին ջարդել։ Երբ մենք հետ էինք գնում դեպի հրապարակ, Պուշկին - Հյուսիսային պողոտա խաչմերուկում ոստիկանները մոտեցան, բերեցին ներքին զորքերի ավտոմեքենան, մեզ լցրեցին մեջը․․․ Վրայից ես էի, դրա համար բոլոր հարվածները համարյա ես ընդունեցի, մնացածները մի քիչ տարիքով էին, փորձում էի պաշտպանել ինչքան կարողանում էի։ Մոտ մեկ տարի էդ կապույտները չէին անցնում։ 3-5 րոպե՝ Պուշկինից կենտրոնի բաժին, որ հասցրին, դա տեղի ունեցավ, երևի պարապում էին տղաները, երևի մի քիչ պիտի մկանները բացեին», - նշեց Դավիթ Առաքելյանը։

2008-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի պետ Դավիթ Առաքելյանը, ում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքվ 3,5 ամիս կալանավորել էին, դատական նիստից մի դրվագ պատմեց՝ պնդելով, որ ոստիկանների կեղծ ցուցմունքների հետևանքով են իրեն կալանավորել։

«Երբ դատախազը հարց ա տալիս վկային, որին ես «ծեծել եմ», նրա հարցին՝ դահլիճում գտնվու՞մ է այդ անձը, որը քեզ ֆիզիկական հարված է հասցրել, ասում է՝ այո։ Ցույց է տալիս իմ ուղեկցողին, խեղճ դատախազը չի դիմանում, ասում է՝ գոնե դեմքին նայի, ճանաչի ով ա ստեղ քեզ հարվածողը», - ասաց Առաքելյանը։





Губернаторы России
Москва

Собянин представил результаты четырех лет работы Агентства креативных индустрий





Москва

Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Земфира

С Земфиры* суд взыскал долги за коммуналку




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В шатер — на лекцию, на сцену — за наградой

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»


Уимблдон

Дубль перед Уимблдоном: Касаткина и Шнайдер выиграли турниры WTA в Истбурне и Бад-Хомбурге



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России