Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,09 տոկոսը
Մոլդովայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 44 հազար քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 49,09 տոկոսը: Այդ մասին ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել են Մոլդովային Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հաղորդում է РИА Новости-ն:
ԿԸՀ-ի տվյալներով` երկրի սահմաններից դուրս բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 72 հազար մարդ`ընտրողների ընդհանուր թվի 2.47 տոկոսը:
Նշենք, որ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք: Հիմնական պայքարն ընթանում է իշխող Դեմոկրատական կուսակցության, Սոցիալիստական կուսակցության, որը Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է և աջակողմյան ընդդիմադիր ACUM դաշինքի միջև, որն աջակցում է եվրաինտեգրման գործընթացին: