Թուրքմենստանի նախագահի «դրիֆտի» տեսանյութը հրապարակվել է համացանցում (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այցելել է երկրի ներքին գործերի նախարարությանը պատկանող Ավտոսպորտի կենտրոն, որտեղ «դրիֆտ» է կատարել Nissan տեսակի սպիտակ ավտոմեքենայով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ՆԳ նախարարը զեկուցել է նախագահին կենտրոնի երկրորդ հերթի օբյեկտների շինարարության ընթացքի և «դրաֆտ»-ի համար նախատեսված հարթակի՝ ամբողջությամբ պատրաստ լինելու մասին: Նախարարը նաև հեծանիվ է նվիրել Բերդիմուհամեդովին:
Նշվում է, որ Թուրքմենստանի ղեկավարն անձամբ է փորձարկել նոր սպորտային մեքենան ու, ըստ պետական գործակալության լրագրողների, «դրիֆտ»-ի իրականացման ժամանակ «ցուցադրել բարձր վարպետություն»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: