Մարտի 1-ի ողբերգության 11-րդ տարելիցի հիշատակին բազմաթիվ մարդիկ էին դուրս եկել երթի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան հասնող երթին։ Միջոցառումը կազմակերպված էր ի հիշատակ 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների։ ՀՀ վարչապետին ուղեկցում էին նաև նրա կինը և դուստրերը: