Facebook-ն ու Instagram-ը դատի են տվել ՉԺՀ-ում կեղծ հավանումների ու էջերի ապօրինի վաճառքով զբաղվող 4 ընկերության և 3 անձի
Facebook և Instagram սոցիալական կայքերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործունեություն ծավալող 4 ընկերության և 3 անձի դեմ դատական հայցով դիմել են ԱՄՆ-ի դաշնային դատարան` կեղծ էջերի, հավանումների ու հետևորդների ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով: