Պատրիարքի հոբելյանական գարունը. Էդվարդ Ջերեջյան հայը և դիվանագետը
Ամերիկյան դիվանագիտության և քաղաքականության առանցքային դեմքերից մեկը` Էդվարդ Ջերեջյանը, տոնում է 80-ամյա հոբելյանը։ Որպես Հայոց ցեղասպանությունից անհավանական պատահականությամբ փրկված մարդու որդի` Ջերեջյանն այդ մասին հիշում էր ողջ կյանքում և, իր իսկ խոսքերով, այդ «ծանր ժառանգությունն» ամբողջ կյանքի աշխատանքը դարձրեց։