ԵԼ. Արսենալը պարտվեց. Ռենը լուրջ առավելությամբ կմեկնի Լոնդոն
Եվրոպա լիգայի խաղարկությունում կայանում են 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալի» մրցակիցն այս փուլում «Ռենն» է: Թիմերի միջև առաջին խաղը կայացավ Ֆրանսիայում: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:1 հաշվով: Խաղի հաշիվը շատ արագ բացեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները: Եզրից կատարած հարված-փոխանցումից հետո աչքի ընկավ Իվոբին: Առաջին խաղակեսի վերջում «զինագործները» մնացին 10 ֆուտբոլիստով: 41-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Սոկրատիսը: […]