Ո՞ւր են այն բարեփոխումներ, որ պիտի շրջեն տնտեսության անիվը. Կառավարությունը դոփում է տեղում
Պետք է հասկանալ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարելով կամ մենաշնորհները արգելելով՝ տնտեսությունը չի զարգանում։ Ներդրումներ են պետք, որոնց համար հարկավոր է նպաստավոր միջավայր ստեղծել։ Իսկ նպաստավոր միջավայրը ոչ թե հայտարարություններով կամ խոստումներով, այլ կոնկրետ մեխանիզմներով են ձևավորում։