Մխիթար Հայրապետյանի ցավակցական ուղերձը Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա Պոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Շուրջ մեկ տասնամյակ գլխավորելով Պոլսի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր հավատացյալ ժողովրդին՝ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգնահատելի ներդրում է ունեցել հայ համայնքի կյանքում, նպաստել նրա հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանը, պայքարել ճշմարտության վերահաստատման համար: Ճակատագիրը, սակայն, այլ ճանապարհ էր նախանշել պատրիարք Մութաֆյանի համար. անողոք հիվանդությունը […]