Վրաստանի ընդդիմադիր միավորումը Սաակաշվիլիի կնոջ թեկնածությունն է առաջադրել Զուգդիդի քաղաքապետի պաշտոնում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր է մայիսին մասնակցել Զուգդիդ քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, նրա թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում այսօր առաջադրել է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորումը:
«Մենք վստահ ենք քաղաքապետի ընտրություններում Սանդրա Ռուլովսի անվերապահ հաղթանակի հարցում, եթե ընտրությունները չկեղծվեն իշխանությունների կողմից», - ասել է քաղաքական միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
Զուգդիդի քաղաքապետի պաշտոնը թափուր է 2018-ի աշնանից ի վեր, երբ նախկին քաղաքապետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով: