«Թալիբան»-ը ստանձնել է Աֆղանստանի պայթյունների պատասխանատվությունը
0
Ծայրահեղական «Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել Աֆղանստանի մարզադաշտերից մեկում կազմակերպված պայթյունների պատասխանատվությունը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայն Աֆղանստանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ պայթյունները խլել են առնվազն երեք մարդու կյանք, իսկ 31-ը վիրավորվել են:
Պայթյունի հետևանքով տուժածների շարքում են տեղի շատ պաշտոնյաներ: