Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2019

«Քաղաքացու օր» ունենալը պարզապես առիթ է հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության պարտավորությունների մասին. Թագուհի Ղազարյան

0

2018 թվականի ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները հիշատակելու և զգացողությունները վերակագնելու անհրաժեշտություն կարծում եմ էր կար, իսկ թե օրացույցում ևս մեկ տոն՝ «Քաղաքացու օր» ունենալն ինչքո՞վ ընդունելի կլինի հանրության համար՝ ժամանակը ցույց կտա. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:  

«Հույս ունեմ, որ այդ համերաշխության մթնոլորտը ոչ թե մեկ օր միայն կվերականգնվի՝ տոնական օր դառնալով, այլ այն մեծ համերաշխության մթնոլորտը, որ ունեինք անցած տարի ապրիլ-մայիսին՝ շարունակական  կլինի ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը,  ըստ որի՝Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:

Հարցին, թե արդյոք օրացույցում նման օրը լինելո՞վ քաղաքացին իրենց պետք է գնահատված և կարևորված զգա իշխանությունների կողմից, Ղազարյանը նշեց, որ քաղաքացիները միշտ են կարևորվում: «Սա պարզապես ևս մեկ առիթ է՝ հիշելու  քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, գուցե խոսելու, բարձրաձայնելու առիթ է, բայց քաղաքացիները միշտ և ամեն օր նշանավորվում  են»,-ասաց նա:  

Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերում այն քննադատություններին, որ հեղափոխության գնահատականը պետք է պատմությունը տա, ճիշտ չէ, որ նույն իշխանությունն է նման օր սահմանում, պատգամավորը նշեց, որ քննադատություններ ամեն հարցի շուրջ էլ կան: «Չգիտեմ` դա քննատություն կարելի է համարել, թե ոչ, բայց յուրաքանչյուր հարցի շուրջ ցանկացած բնույթի ուռճացված խոսակցություններ լինում են, և նույնիսկ այդ օրը չլինելու պարագայում էր լինելու այդ խոսակցությունը: Այնպես որ ես կարծում եմ, որ պետք է նորմալ վերաբերվել արձագանքերին, մենք չենք կարող ունենալ միատարր հասարակություն, որ ցանկացած որոշման դեպքում միանման արձագանք ունենանք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ այդ իրադարձությունները կարևորելուն, նշեց, որ համաձայն չէ դիտարկման հետ, քանի որ իրադարձություններն արդեն իսկ կարևորված են: «Դրանք արդեն իսկ անջնջելիորեն և անշրջելիորեն են կարևորված, և չեմ կարծում, որ դա պետք է խոսակցության առիթ դառնար»:

Դիտարկմանը, որ տոնացույցում բազմաթիվ են նման տոները, որոնք աննկատ անցնում են, պատգամավորն ասաց, որ ընդամենը տոների նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել: «Օրինակ՝ մարտի 8-ի կամ հունիսի 1-ի վերաիմաստավորման կարիք կա, ուղղակի որպես առիթ օգտագործել այդ օրը՝ խոսելու այդ օրվա դերակատար մարդկանց կարևորության մասին»:  

Պատգամավորն անդրադաձավ նաև այն քննադատություններին, որ անկարևոր հարցերի հետևից գնում են, կարևոր հարցերը թողնվում են մի կողմ, և նշեց, որ չի եղել այնպիսի հարց, որի շուրջ որոշում կայացվի, և գործողություն իրականացվի՝ սկսած Օպերայի սրճարանների ապամոնտաժումից,այլ հարց, և չխոսեն ու չասեն՝ մի՞թե դա ամենակարևոր թեման էր: «Այդ պարագայում ես ուզում եմ ունենալ ադ կարևոր թեմաների ցանկը, որովհետև ցանկացած  թեմայի շուրջ նման խոսակցություն լինում է, կարծում եմ՝ անկարևոր թեմաներ չկան»,-ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу





Москва

ONYX отправляется в Большой тур по России


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В Москве выбрали лучших педагогов в рамках городского конкурса — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Концерты оркестра Бутмана посмотрели более 50 миллионов китайцев




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На ВДНХ пройдет Удмуртский национальный праздник Гербер

Персонажи «Дракошии» и «Команды МАТЧ» примут участие в театрализованном шествии на Московском детском фестивале искусств «Небо» в Парке Горького

Онлайн-лекторий «Иннагрика»: подкасты с учеными и экспертами об агротехе доступным языком


Ролан Гаррос

Мирра Андреева вышла во второй круг Открытого чемпионата Франции



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

VK запускает стажировку для школьников ко Дню защиты детей



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России