ԵՊՀ-ի ուսանողը Golf-ով բախվել հաստաբուն ծառին, այնուհետև` պատին. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com
Մարտի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Մկրտչյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MO 393 համարանիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև 52 հասցեի շինության պատին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: