Բոտսվանայի բնակիչը ինքնաթիռով հարվածել է իր իսկ տանը կնոջ հետ վիճելու պատճառով
Բոտսվանայի բնակիչը մասնավոր ինքնաթիռով հարվածել է իր իսկ տանը՝ ցանկանալով սպանել կնոջը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այդ քայլին տղամարդը գնացել է կնոջ հետ վիճելուց հետո:
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ հակամարտությունն ամուսինների միջև ծագել է ապագա երեխայի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդն իրեն կոպիտ է պահել կնոջ հետ, ինչի պատճառով էլ հյուրերը նրան խնդրել են հեռանալ տոնակատարությունից:
Այնուհետև տղամարդը զանգահարել է ընկերոջը՝ հարցնելու, թե տան որ հատվածում է գտնվում կինը: Այդ հարցը տարօրինակ է թվացել ընկերոջը, և վերջինս խնդրել է բոլորին դուրս գալ տնից, որին էլ րոպեներ անց բախվել է ինքնաթիռը:
Կատարվածի հետևանքով մահացել է միայն օդաչուն, մյուսները ողջ են մնացել: