Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
Իրանի մի շարք նահանգներում անցյալ շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցչին:
Նախօրեին Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը տեղեկացրել էր 25 զոհի մասին: Նշվում է, որ 21 մարդ մահացել է Ֆարս նահանգում, 7-ը՝ Գոլեստանում, 5-ը՝ Մազենդերանում, 3-ը՝ Հյուսիսային Խորասանում, 2-ը՝ Կոհգիլույե և Բոյերահմեդում, մեկը՝ Քերմանշահում, մեկը՝ Խուզիստանում, երկուսը՝ Լորեստանում, ևս մեկը՝ Համադանում և ևս մեկը՝ Սեմնանում:
Ջրհեղեղի պատճառով, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, Իրանի մի շարք շրջաններում ճանապարհները լվացվել են, վնասվել են ենթակառուցվածքներն ու տները, կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը: