Լոռին պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ
armsport.am-ը գրում է.
«Լոռին» պայմանագիր է ստորագրել նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմայի հետ:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է տեղափոխվել վարձակալության հիմունքներով: Ուֆուոմայի հետ համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ավարտը:
Դեյվիդը մինչև «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել նիգերիական «P Sports Academy» ակումբում: