Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակից զբոսաշրջիկները ավելի քիչ գիտեն Հայաստանի մասին
Տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության զարգացմանը, ՀՀ կառավարությունը տարեկան տրամադրում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս նախադասությամբ կարելի էր ավարտված համարել քննարկումը այն պարզ պատճառով, որ միայն արտաքին գովազդատեղեկատվական հարթակում երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ է երկու-երեք անգամ ավելին, քանի որ ինչպես սիրում էր կրկնել Լորդ Թոմաս Մակոլեյը դեռ 19-րդ դարում, …